Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Հոգեբանական հետազոտությունների մեթոդները

Հոգեբանական հետազոտությունների մեթոդները

Գիտական հետազոտությունների մեթոդներն այն միջոցներն են, որոնց օգնությամբ գիտնականները հավաստի տեղեկություններ են ստանում հետագայում գիտական տեսությունների կառուցման և գործնական առաջարկությունների ձևավորման համար:


Դիտումը հանդիսանում է հոգեբանության բնագավառում ամենահաճախ կիրառվող հետազոտական մեթոդներից մեկը:Երբեմն դիտումը կիրառվում է որպես առանձին մեթոդ, սակայն ամենից հաճախ այն ներառվում է այլ հոգեբանական հետազոտական մեթոդների մեջ, ինչպես օրինակ` զրույցի մեթոդը, գործունեության արդյունքների հետազոտումը, գիտափորձի տեսակները և այլն:Դիտումը անփոխարինելի մեթոդ է, եթե անհրաժեշտ է հետազոտությունն անցկացնել բնական պայմաններում, առանց արտաքինից իրավիճակին խառնվելու, երբ անհրաժեշտ է ստանալ այցելուի ամբողջական պատկերը:


Անկետավորումը, ինչպես նաև դիտումը, համարվում է ամենից տարածված հետազոտական մեթոդներից մեկը հոգեբանության մեջ: Անկետավորումը սովորաբար իրականացվում է դիտման տվյալների օգտագործմամբ, որոնք էլ ներառվում են անկետաների հարցերի մեջ:Անկետավորումը սկզբնական կողմնորոշման մեթոդ է, սակայն դրա թերությունները փոխհատուցելու համար անկետավորումը կիրառվում է ավելի բովանդակալից հետազոտական մեթոդի հետ համատեղ, ինչպես նաև կատարվում են կրկնակի անկետավորումներ:
Զրույցը մարդկային վարքի ուսումնասիրման հոգեբանական մենահատուկ մեթոդներից է: Երկու մարդկանց միջև տեղի ունեղող երկխոսությունը, որի ընթացքում կողմերից մեկը բացահայտում է մյուսի հոգեբանական առանձնահատկությունները, կոչվում է զրույցի մեթոդ: Որպես կանոն, զրույցն իրականացվում է անմիջական միջավայրում, իսկ հարցերի բովանդակությունը փոփոխվում է իրավիճակի ու հետազոտվողի առանձնահատկություններին համապատասխան:


«Արխիվային մեթոդի» դեպքում հոգեբանը չի չափում կամ դիտում հետազոտվողի վարքը, այլ վերլուծում է օրագրային և այլ տիպի գրառումներ, արխիվային նյութեր, աշխատանքային, կրթական կամ ստեղծագործական բնույթի նյութեր: Հետազոտության օբյեկտի դերում կարող է հանդես գալ հետազոտվողների ստեղծագործական գործունեության ցանկացած արդյունք (բանաստեղծություններ, նկարներ, օրագրային գրառումներ, դպրոցական շարադրություններ, որոշ առարկաներ` որպես գործունեության կոնկրետ տեսակի արդյունք և այլն):
Մոնոգրաֆիկ մեթոդը չի կարող արտահայտվել միայն մեկ մեթոդիկայում:Այն սինթետիկ մեթոդ է և հստակեցվում է ամենատարբեր ոչ էքսպերեմենտալ մեթոդիկաների ամբողջության մեջ: Մոնոգրաֆիկ մեթոդը սովորաբար կիրառվում է առանձին հետազոտվողների տարիքային ու անհատական առանձնահատկությունների խորը, մանրազննին հետազոտության նպատակով` իրենց վարքի, գործունեության և կյանքի տարբեր բնագավառներում փոխհարաբերությունների ֆիքսմամբ:


Ախտորոշիչ հոգեբանական հետազոտական մեթոդներին են պատկանում նաև հոգեբանական թեստերը, որոնց օգնությամբ բացահայտվում են, օրինակ, հետազոտվողների հոգեբանական հատկությունների զարգացվածության տարբեր մակարդակներն ու հատկությունները: Գոյություն ունեն ինքնահաշվետվության վրա հիմնված թեստեր, օրինակ` թեստ-հարցարանները (փորձարկվողը կարող է գիտակցաբար կամ անգիտակցորեն ազդել արդյունքների վրա): Թեստ- հանձնարարությունները թույլ են տալիս անձի առանձնահատկությունների մասին եզրակացություններ անել` դատելով նրանից, թե ինչ հաջողությամբ է նա կատարում կոնկրետ հանձնարարությունը (մտավոր զարգացման որոշման համար):Պրոեկտիվ թեստերը ենթադրում են հետազոտվողի կատարած հանձնարարությունների ազատ ներկայացումը (Ռորշախի թեստ, պատկերային թեստեր և այլն):


Հոգեբանական խաղեր-խաղային իրավիճակներ են, ուր լավ են արտահայտվում փորձարկվողի անձնային առանձնահատկությունները:


Հոգեբանական հետազոտության գլխավոր մեթոդը գիտափորձն է: Առավելությունները` հետազոտողը չի սպասում իրեն հետաքրքրող առանձնահատկությունների պատահական հայտնվելուն, այլ ինքն է ստեղծում համապատասխան պայմաններ դրանց դրսևորման համար: Հետազոտողը կարող է նպատակաուղղված կերպով փոխել հոգեկան գործընթացների պայմաններն ու ընթացքը: Գիտափորձը կարող է իրականացվել միաժամանակ մեծ թվով հետազոտվողների հետ, ուստի հնարավոր է հոգեկան գործընթացների ընթացքի վերաբերյալ որոշ օրինաչափությունների դուրսբերումը: Տեսակները` հաստատող, որի դեպքում առանձնացվում են որոշակի հոգեկան առանձնահատկություններ և համապատասխան հատկության զարգացման աստիճանը, սովորեցնող, որը ենթադրում է նպատակաուղղված ազդեցություն հետազոտվողի վրա` նրա մոտ որոշակի հատկության ձևավորման նպատակով, լաբորատոր և բնական:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. science.profiwriter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ